Գլխավոր Ավելին

Սրտի վնասվածքի շտապ վիրահատություն․ երիտասարդի կյանքը փրկվել է

32-ամյա քաղաքացին շտապօգնության ծառայության կողմից մոտ մեկ շաբաթ առաջ՝ գիշերը, ծայրահեղ ծանր վիճակում, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ տեղափոխվել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։

Պացիենտն անմիջապես ենթարկվել է շտապ վիրահատության հերթապահ վիրաբուժական թիմի կողմից՝ (վիրաբույժներ՝ Հ․ Շմավոնյան, Գ․ Ապրեսյան, Հ․ Մարգարյան, Վ․ Ջանոյան, Հ․ Համբարձումյան, անեսթեզիոլոգ՝ Լ․ Ներսիսյան)։

Վիրահատության ընթացքում պարզվել է, որ պացիենտը ստացել է սրտի ձախ փորոքի թափանցող վնասվածք։ Վնասված հատվածը հաջողությամբ կարվել է, որի արդյունքում հաջողվել է փրկել երիտասարդ տղամարդու կյանքը։ Նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը գնահատվում է բավարար։

×
facebook sharing button facebook